Լուրեր
Վարչապետն ընդունել է Հայաստանի երկրորդ միջազգային բուժքույրական համագումարի մասնակիցներին
20.09.2013

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է սեպտեմբերի 18-ից 20-ն անցկացված Հայաստանի երկրորդ միջազգային բուժքույրական համագումարի մասնակիցներին:
Վերջիններս վարչապետին են ներկայացրել իրենց աշխատանքների ընթացքը, ծրագրերն ու նախագծերը: Նշվել է, որ համագումարի ընթացքում տարբեր երկրներից ժամանած առաջատար մասնագետները կիսվել են իրենց փորձով և գիտելիքներով, ինչը կնպաստի մեր երկրում բուժքույրերի մասնագիտական որակների ու գիտելիքների մակարդակի բարձրացմանը:
Կառավարության ղեկավարը ողջունել է համագումարի անցկացումը և հույս հայտնել, որ աշխատանքների ընթացքում ներկայացված զեկույցները կօգնեն Հայաստանում տվյալ ոլորտի զարգացմանը:
Համագումարի մասնակիցները շնորհակալություն են հայտնել մեր երկրի իշխանություններին՝ նշված միջազգային միջոցառման կազմակերպմանը և բուժքույրերի գործունեության զարգացմանն աջակցելու համար: