Լուրեր
Չեխիայի Սենատի պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
18.09.2013
Չեխիայի Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկան եւ Սենատի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ սեպտեմբերի 18-ին այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Բարձրաստիճան հյուրերը ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրեցին 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, լռությամբ ու խոնարհումով հարգեցին անմեղ զոհերի հիշատակը։
Չեխիայի խորհրդարանի ներկայացուցիչները եղան Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, հետաքրքրությամբ դիտեցին ցուցանմուշները, ծանոթացան Հայոց ցեղասպանության վավերագրերին ու փաստաթղթերին։