Լուրեր
Չինաստանի Ջինսուն նահանգի Թայժոու քաղաքի առևտրային կենտրոնում հայկական տաղավար է բացվել
12.09.2013

Սեպտեմբերի 11-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ջինսուն նահանգի Թայժոու քաղաքի «Global Purchasing Centre»-ում բացվել է հայկական ապրանքատեսակների տաղավար։ Կենտրոնում իրենց տաղավարներն ունեն Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Շվեյցարիան, Իտալիան, Գերմանիան, եվրոպական և ասիական մի շարք երկրներ, որոնք չինական սպառողին են ներկայացնում իրենց ապրանքատեսակները։
Տաղավարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, հայաստանյան բիզնեսի ներկայացուցիչներ:
Հայկական տաղավարում ներկայացված են հայաստանյան ընկերությունների արտադրանքը` կոնյակ, գինի և հյութեր։
Չինաստանի 80 միլիոն բնակչություն ունեցող Ջինսուն նահանգում նորաբաց մշտական տաղավարի առկայությունը հնարավորություն է տալիս Հայաստանի արտադրողներին իրենց համար բացահայտել չինական շուկայի ներուժը, ստեղծել շահավետ գործարար կապեր։