Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Լեւոն Անանյանի մահվան կապակցությամբ

04.09.2013

«Խոր վշտով տեղեկացա ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի անժամանակ մահվան մասին:

Լեւոն Անանյանն անուրանալի հետք է թողել ժամանակակից հայ գրականության եւ լրագրության մեջ թե որպես արձակագիր ու հրապարակախոս, թե որպես «Գարուն » ամսագրի երկարամյա գլխավոր խմբագիր: Նրա հիմնադրած «Ապոլոն» հրատարակչության միջոցով հայ ընթերցողին հասանելի դարձան համաշխարհային գրականության գլուխգործոցները: Լեւոն Անանյանի շնորհիվ Հայաստանի գրողների միության գործունեությունը բարձրացավ նոր մակարդակի, ավելի սերտ դարձան հայրենիքում եւ նրա սահմաններից դուրս ապրող ու ստեղծագործող հայ գրողների կապերը: Մինչեւ կյանքի վերջն էլ Լեւոն Անանյանն ակտիվ գրական-հասարակական գործունեություն էր ծավալում եւ մեր հիշողության մեջ կմնա որպես երկրի ու հասարակության հոգսերով ապրող սկզբունքային մտավորական:

ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ցավակցում եմ Լեւոն Անանյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին եւ կիսում նրանց վիշտը»: 

← Վերադառնալ ցուցակին