Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին՝ ծննդյան օրվա առթիվ
30.08.2013
«Հարգարժան պարոն Նախագահ,
ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ:
Ձեր ղեկավարությամբ ինքնիշխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաստատուն քայլեր են իրականացվում պետականության ամրապնդման, սոցիալ-տնտեսական վերելքի ապահովման եւ ժողովրդի կենսամակարդակի բարձրացման ուղղությամբ:
Համոզված եմ, որ Ձեր հեղինակությունը, գիտելիքները, աշխատանքային ու պետական-քաղաքական ակտիվ գործունեության ընթացքում ձեռք բերած հարուստ փորձը այսուհետ եւս կշարունակեք ծառայեցնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համակողմանի զարգացմանը:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ նորանոր ձեռքբերումներ Ձեր պատասխանատու գործունեության մեջ, իսկ ԼՂՀ ժողովրդին՝ խաղաղություն, բարեկեցություն եւ հետագա առաջընթաց»: