Լուրեր

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը արտագնա նիստ անցկացրեց

30.08.2013

Օգոստոսի 30-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ արտագնա նիստ գումարեց Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցում:

Նիստում ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը եւ ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը պատգամավորներին տեղեկատվություն հաղորդեցին Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի մասին:  

← Վերադառնալ ցուցակին