Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել գեղանկարիչ Ժանսեմի մահվան կապակցությամբ
29.08.2013
«Խոր ցավով տեղեկացա մեր տաղանդաշատ հայրենակցի՝ աշխարհահռչակ գեղանկարիչ Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյանի) մահվան մասին:
Ժանսեմի՝ յուրատեսակ ոճ ունեցող բարձրարժեք ստեղծագործությունները ցուցադրված են աշխարհի հայտնի պատկերասրահներում եւ ներառված են տարբեր հավաքածուներում: Ժանսեմն առանձնահատուկ սիրով էր լցված հայրենիքի հանդեպ՝ կամրջելով հայ-ֆրանսիական մշակութային կապերը եւ երկու երկրներին ու ժողովուրդներին:
Ցավակցում եմ մեծ նկարչի հարազատներին, մերձավորներին, նրա արվեստի բազմաթիվ երկրպագուներին ու կիսում նրանց վիշտը»: