Լուրեր

Քաղաքացիների ընդունելությանը մասնակցել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը

30.07.2013

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքացիների ընդունելության գործող ժամանակացույցի համաձայն նախապես հերթագրված քաղաքացիներն իրենց հուզող խնդիրներն են ներկայացրել կոմունալ-կենցաղային հարցերի շուրջ:
Քաղաքացիների հերթական ընդունելությանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:
Տեղեկանալով բնակիչների խնդիրների մասին և լսելով նրանց առաջարկները՝ քաղաքապետի առաջին տեղակալը տեղում հանձնարարականներ է տվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանին և ոլորտի մյուս պատասխանատուներին` բարձրացված հարցերին սահմանված կարգով արագ և օպերատիվ լուծումներ տալու համար:

← Վերադառնալ ցուցակին