Լուրեր

Քաղաքացիների ընդունելությանը մասնակցել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը

29.07.2013

 Քաղաքացիների խնդիրներին առավել ստույգ տեղյակ լինելու նպատակով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ կազմված՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից քաղաքացիների ընդունելության ժամանակացույցի համաձայն, քաղաքացիներին ընդունել է Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը։
Ընդունելության ընթացքին հետևել և քաղաքացիների բարձրացրած հարցերին պատասխանել է նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը։
Նախապես հերթագրված 12 քաղաքացիները վարչության պետին են դիմել բնակարանային տարաբնույթ հարցերով, որոնց տեղում տրվել են պատասխաններ, իսկ քաղաքապետարանի իրավասությունից դուրս դիմումներ ներկայացրած քաղաքացիներին համապատասխան ուղղորդումներ են տրվել՝ խնդրի կարգավորման նպատակով։
Հիշեցնենք, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ յուրաքանչյուր աշխատանքային օր քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները հանդիպում են քաղաքացիների հետ ըստ սահմանված ժամանակացույցի, որը հրապարակված է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում։

← Վերադառնալ ցուցակին