Լուրեր

Մայրաքաղաքում շարունակվում են նոր նստարանների և աղբամանների տեղադրման աշխատանքները

22.07.2013

 Երևանի արտաքին տեսքի բարեկարգման ծրագրի շրջանակում արդեն երկրորդ տարին է՝ մայրաքաղաքի փողոցներում, այգիներում ու պուրակներում տեղադրվում են <<ԵՐԵՎԱՆ>> նշագրմամբ նոր հարմարավետ նստարաններ:
Երևանի համաչափ զարգացման համատեքստում, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, գործընթացը ներառել է մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանները:
2013թ. տարեսկզբից մինչ օրս մայրաքաղաքում արդեն իսկ տեղադրվել են շուրջ 550 նստարաններ:
Դրան զուգահեռ, ծրագրի շրջանակում մայրաքաղաքի փողոցներում, այգիներում ու պուրակներում շարունակվում են նաև նոր աղբամանների տեղադրման աշխատանքները: Ըստ այդմ, նույն ժամանակահատվածում արդեն իսկ տեղադրվել են նաև շուրջ 260 աղբամաններ:

← Վերադառնալ ցուցակին