Լուրեր

Երևանի դպրոցների աշակերտները վերադարձել են Բուխարեստի ճամբարից

18.07.2013

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Բուխարեստ ճամբարի մեկնած երևանցի աշակերտները վերադարձել են վառ տպավորություններով։
Ուսումնական, ինչպես նաև մշակույթի և սպորտի բնագավառներում գերազանց առաջադիմությամբ սովորող 46 աշակերտները ճամբարի 7 օրերի ընթացքում մասնակցել են ինչպես իրենց պատրաստած ծրագրով նախատեսված, այնպես էլ հյուրընկալող կողմի կազմակերպած միջոցառումներին ու մրցաշարերին։
Երևան ժամանած աշակերտներն ուրախությամբ են պատմել, որ այդ օրերի ընթացքում իրենք կարողացել են ծրագրածի չափով ռումինացիներին ներկայացնել ոչ միայն հայկական արվեստն ու մշակույթը, այլև մայրաքաղաք Երևանն ու արժանացել են բազմաթիվ հիացական ու շնորհակալական խոսքերի։
Աշակերտները նշել են, որ այդքան գովեստի խոսքերի արժանանալով՝ մեծ հպարտությամբ են վերադարձել Երևան։
Երևան-Բուխարեստ աշակերտական ճամբարը Երևանի և Բուխարեստի քաղաքապետերի համատեղ նախաձեռնությամբ նման առաջին միջոցառումն էր։

← Վերադառնալ ցուցակին