Լուրեր

Հանրապետական կուսակցության անդամներն այցելել են «Արևելքից՝ արևմուտք, մոդեռնից՝ պոստմոդեռն. հայ արվեստագետներ» ցուցահանդես

12.07.2013

Այսօր Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում Հայաստանի Հանրապետական կուսակցության բարձր հովանու ներքո տեղի ունեցավ «Բարձր արվեստ» կենտրոնի կողմից կազմակերպված «Արևելքից՝ արևմուտք, մոդեռնից՝ պոստմոդեռն. հայ արվեստագետներ» ցուցահանդեսը , որտեղ ներկայացված են Ժան Գարզուի, Երվանդ Քոչարի, Արշիլ Գորկու, Ժան Ժանսեմի, Սերգեյ Փարաջանովի, Լևոն Թութունջյանի, Մինաս Ավետիսյանի և այլ հայտնի, համաշխարհային ճանաչում վայելող նկարիչների աշխատանքները: Նկարները, որոնք ցուցադրված են, ընդգրկում են 19-րդ դարից մինչև մեր օրերը: Միջոցառմանը ներկա էին ՀՀԿ նախագահի տեղակալ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակայանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը, ՀՀԿ Նախագահի տեղակալ, ՀՀԿ գաղափարական հանձնաժողովի նախագահ Մուշեղ Լալյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Ավագյան Կարենը, կանանց խորհրդի անդամններ և այլ հյուրեր: 

← Վերադառնալ ցուցակին