Լուրեր

Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդականը հանդիպել է Մեծ Լիոնի պատվիրակության հետ

04.07.2013

Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը հանդիպել է Ֆրանսիայի Լիոնի քաղաքային համայնքի՝ Մեծ Լիոնի փոխնախագահ Հյուբեր Ժուլիեն Լաֆերրիերի գլխավորած պատվիրակության հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևան-Լիոն հանագործակցությանն ու առանձին ծրագրերին, մասնավորապես՝ քաղաքաշինության և կանաչապատման ոլորտներում փորձի փոխանակմանն ու տեղային ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։
Երևան-Լիոն համագործակցության համատեքստում կողմերը կարևորել են հատկապես Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի Լիոն կատարած պաշտոնական այցը, որի ընթացքում քննարկվել են երկու քույր քաղաքների միջև գործընկերային հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները։
Պատվիրակության անդամ, Լիոնի և Մեծ Լիոնի արտաքին կապերի վարչության պատասխանատու Սյուզան Պաժը Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանին է ներկայացրել Երևանի Լիոնի այգում այգեկառուցման լրացուցիչ ծրագիր իրականացնելու առաջարկը։
Լիոնի պատվիրակության կազմում ընդգրկված ճարտարապետ-քաղաքաշինարարները այս օրերին հանդիպել են նաև ոլորտի հայ մասնագետների հետ, ինչը, պատվիրակության ղեկավարի խոսքով, նոր ծրագրերի նախապատրաստման համար գործնական կարևոր քայլ է։
 

← Վերադառնալ ցուցակին