Լուրեր

Բնակիչների կողմից բարձրացված հարցերի զգալի մասին դրական լուծումներ են տրվում

04.07.2013

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ սահմանված է քաղաքացիների ընդունելության հստակ ժամանակացույց, ինչը ևս մեկ հնարավորություն է լսելու մայրաքաղաքի բնակչությանը մտահոգող խնդիրներն ու առաջարկությունները և դրանց հնարավոր լուծումներ տալու:
2013 թվականի առաջին կիսամյակի ամփոփ տվյալներով՝ Երևանի քաղաքապետարանում կազմակերպված ընդունելություններին շուրջ 2000 քաղաքացի է մասնակցել, որոնցից 146-ը՝ միայն հունիս ամսվա ընթացքում: Ներկայացված բոլոր հարցերին տրվել են դրական լուծումներ և սպառիչ պատասխաններ:
Հունվար-հունիս ամիսների ընթացքում վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում տեղի ունեցած ընդունելություններին մասնակցել է 3275 քաղաքացի: 2492 բնակիչների բարձրացրած հարցերին դրական լուծում է տրվել, 524 քաղաքացիների հարցերին էլ տեղում ամբողջական և սպառիչ պատասխան է տրվել: 259 հարց ընթացքի մեջ է: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ հատուկ հսկողություն է իրականացվում ընթացքում գտնվող հարցերի նկատմամբ: Հիշեցնենք, որ վարչական շրջանների ղեկավարների կողմից քաղաքացիների ընդունելությունները կազմակերպվում են յուրաքանչյուր հինգշաբթի:  

← Վերադառնալ ցուցակին