Լուրեր

ԱԺ նախագահը շնորհավորեց վետերանին

18.06.2013

Մայիսի 9-ին՝ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, «Հաղթանակ» զբոսայգում Հայրենական Մեծ պատերազմի վետերանների հետ հանդիպման ժամանակ տեղեկացել էր, որ հունիսի 17-ին լրանում է նրանցից մեկի՝ Ռոզալիա Աբգարյանի ծննդյան 90 ամյակը: Խորհրդարանի ղեկավարը լեգենդար վետերանին խոստացել էր ներկա գտնվել տարեդարձին ու անձամբ շնորհավորել իրեն: Խոստմանը հավատարիմ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց հոբելյանական միջոցառմանն ու շնորհավորեց Ռոզա Աբգարյանին: Իսկ 90-ամյակի առթիվ, օրենսդրի ղեկավարը, նրան նվիրեց ԱԺ նախագահի անվանական ժամացույց եւ ծաղեփունջ: 

← Վերադառնալ ցուցակին