Լուրեր
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում ՌԴ նորանշանակ դեսպանին
18.06.2013
![](http://www.hhk.am/files/n_pics/4801_s.jpg)
Հունիսի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում ՌԴ նորանշանակ դեսպան Իվան Վոլինկինին:
Դեսպանը հավաստիացրեց խորհրդարանի նախագահին, որ իր դիվանագիտական առաքելության ընթացքում կնպաստի ռուս-հայկական հարաբերությունների հետագա խորացմանը :
Շնորհավորելով եւ հաջողություններ մաղթելով նորանշանակ դեսպանին իր դիվանագիտական առաքելության կատարման մեջ` Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը հույս հայտնեց, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-ռուսական դաշնակցայինեւ ռազմավարական հարաբերությունները էլ ավելի կխորանան եւ կզարգանան: Անդրադառնալով միջխորհրդարանական հարաբերություններին, նշեց, որ Հայաստանի եւ Ռուսաստանի խորհրդարանների հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, արդյունավետ աշխատում է միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովը: Նա պատրաստակամություն հայտնեց համակողմանիորեն աջակցել դեսպանին իր առաքելության կատարման ընթացքում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ տարածաշրջանային խնդիրներ: