Լուրեր

Մայրաքաղաքի բուժհաստատությունները վերազինվում են բժշկական նոր սարքավորումներով

14.06.2013

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ առաջին անգամ Երևան քաղաքի բյուջեով միջոցներ են հատկացվել քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների համար նոր սարքավորումների ձեռքբերման նպատակով: <<Աջակցություն առողջապահական կազմակերպություններին բժշկական սարքավորումների ձեռքբերման համար>> ծրագրի շրջանակում թվով 16 բուժհաստատությունների տրամադրվել են 44 անուն բուժսարքավորումներ, որոնցից 15 -ը կենսաքիմիական անալիզատորներ են, 7-ը՝ ուլտրաձայնային հետազոտման սարքեր: Բացի այդ, ձեռք է բերվել 2 աուդիոմետր, կարդիոտվիչով ուլտրաձայնային հետազոտման 3 և էլեկտրասրտագրության 17 սարք:
Սիրտ-անոթային հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման տեսանկյունից հատկապես կարևորվում է կարդիոտվիչով ուլտրաձայնային հետազոտման սարքերի տրամադրումը, քանի որ նախկինում Երևանի քաղաքապետարանի ենթակայության համաբուժարաններում այդպիսի սարքավորում երբևէ չի եղել:
Քաղաքապետարանի կողմից նման աջակցությունը, ինչպես նշում են բուժաշխատողները, առանձնակի կարևորություն է ստանում, եթե հաշվի առնենք նաև հանգամանքը, որ տարիներ շարունակ բուժհաստատություններում ներդրումներ չեն իրականացվել, իսկ սարքավորումներն էլ մաշվել են թե՛ ֆիզիկապես և թե՛ բարոյապես:

← Վերադառնալ ցուցակին