Լուրեր

Մեկնարկել է <<Բոլորը գնում են Երևան>> ծրագիրը

13.06.2013

 Արամ Խաչատրյանի անվան պետական ֆիլhարմոնիայի մեծ համերգասրահում տեղի է ունեցել <<Բոլորը գնում են Երևան>> ծրագրի պաշտոնական բացման արարողությունը:
Երևանի քաղաքապետարանի Ժողովրդական դիվանագիտության առաքելության հետ անցկացվող միջոցառման գլխավոր նպատակը հետխորհրդային երկրների մշակութային կապերի ընդլայնումն ու երիտասարդների միջև շփման նոր հնարավորությունների ընձեռումն է:
Միջոցառման շրջանակում հնչել է էստոնական ազգային երաժշտություն, ելույթ է ունեցել նաև Հայաստանի պետական կամերային նվագախումը:
<<Բոլորը գնում են Երևան>> ծրագրի շրջանակում Երևան են այցելելու ավելի քան 500 օտարերկրյա հյուրեր՝ գիտնականներ, արվեստի ու մշակույթի գործիչներ, լրագրողներ, նաև` զբոսաշրջիկներ Էստոնիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից և հետխորհրդային այլ երկրներից:
Մինչև հունիսի 16-ը երևանյան տարբեր մշակութային կենտրոններում նախատեսված են ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ, թատերական երեկոներ և տարբեր այլ միջոցառումներ:
Ծրագիրը շարունակական է, և հայաստանյան պատվիրակությունը փոխադարձաբար հյուրընկալվելու է Էստոնիայում:

← Վերադառնալ ցուցակին