Լուրեր

ՀՀԿ կանանց խորհրդի մասնակցությամբ տեղի է ունեցել գիտարշավ

10.06.2013

 ՀՀԿ կանանց խորհրդի, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան և Տուրիզմի միջազգային ինստիտուտի համատեղ ջանքերով, ՀՀ Ազգային ժողովի հովանու ներքո ս.թ. հունիսի 8-9-ը կայացավ «Ճանաչիր Հայրենիքդ և պատմիր նրա մասին» խորագիրը կրող էքսպեդիցիան` Շիրակի և Լոռու մարզեր: Առավոտյան ժամը 10-ին Երևանի երկաթուղային կայարանից փողային նվագախմբի երաժշտության ուղեկցությամբ հանդիսավոր կարքով մեկնարկեց 2 -օրյա տուրը, որին մասնակցում էին ՀՀԿ կանանց խորհրդի և երիտթևի ներկայացուցիչներ, տուրիզմի ինստիտուտի , ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվ. զինվորական և Խանֆերյանցի անվ. ավիացիոն ինստիտուտների սաներ, հյուրեր ՌԴ-ից, տուրիզմի միջազգային ակադեմիայից և այլն:
Առաջին կանգառը Գյումրի քաղաքն էր, որտեղ մասնակիցներին սպասում էին Շիրակի մարզպետ Ֆ. Ցոլակյանը, ԱԺ պատգամավոր Ա. Սուքիասյանը, ՀՀԿ մարզային կազմակերպույան նախագահ Ս. Մինասյանը, մարզային կազմակերպույան կանանց խորհրդի նախագահ Լ. Խաատրյանը,կանանց խորհրդի անդամներ և երիտասարդ հանրապետականներ, հյուրեր: Դիմավորեցին աղ ու հացով, ծաղիկներով ավանդական Գյումրվա կարկանդակով և գարեջով: Հ. Նաղդալյանի գլխավորությամբ մարզպետ Ֆ. Ցոլակյանի ուղեկցությամբ մասնակիցները այցելեցին և ծաղկեպսակներ դրեցին «Պատվո բլուր» հուշարձանում, երկրաշարժի զոհերի հիշատակին կառուցված հուշարձանի մոտ, եղան ռուսական եկեղեցում, ինպես նաև ԱՎ. Իսահակյանի, Հ. Շիրազի, Մ. Մկրտչյանի թանգարաններում, Ասլամազյան քույրերի պատկերասահում, ծանոթացան Գյումրվա առօրյային մշակութային կյանքին, ունկնդրեցին գյումրեցի երիտասարդ կատարողների համերգային կատարումները:

Երեկոյան գնացքն ուղևորվեց Լոռու մարզ՝ հաջորդ կանգառը Վանաձոր քաղաքն էր: Առավոտյան այնտեղ Լոռու փոխմարզպետ Տ.Բադոյան ուղեկցությամբ և ՀՀԿ կանանց մարզային խորհրդի անդամների մասնակցությամբ ծաղիկներ դրեցին Սպարապետ Վ. Սարգսյանի, հայ ականավոր գրող Հ.Մաթևոսյանի կիսանդրու առջև, այցելեցին ռուսական եկեղեցի, շրջեցին քաղաքով, հյուրընկալվեցինք պատկերասրահում և դիտեցին տաղանդաշատ վանաձորցիների հրաշալի կատարումները: Վերջին կանգառը Սանահինն էր, որտեղ մասնակիցներին հայկական ավանդական դհոլ-զուռնայով դիմավորում էր ԱԺ փոխնախագահ Է. Շարմազանովը, Ալավերդու քաղաքապետ Վարոսյանը, ովքեր հյուրերին ուղեկցեցին Օձունի և Հաղպատի վանական համալիրներ: Արշավի մասնակիցները վայելեցին Լոռվա չնաշխարհիկ բնությունը, իսկ երեկոյան վերադարձան Երևան:
Այս գիտարշավի նպատակը նրանում է, որ յուրաքանչուր հայ պատանի ճանաչի իր երկիրը, նրա պատմությունը, մշակույթը, բնաշխարհը, մարդկանց , հայրենասեր քաղաքացի լինի և կարողանա արժանավայել կերպով ներկայացնել հայ ժողովրդին:
ՀՀԿ կանանց խորհուրդը շնորհակալույուն է հայտնում բոլոր մասնակիցներին և օժանդակողներին այս գեղեցիկ ծագիրը իրականացնելու համար:

← Վերադառնալ ցուցակին