Լուրեր

ՀՀԿ կանանց խորհուրդը կազմակերպել է երեխաների այցելեությունը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր

04.06.2013

 ՀՀԿ կանանց խորհրդը Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մեկշաբաթյա ծրագրի շրջանակում ավանդական է դարձրել Հայաստանի սահմանամերձ և հեռավոր գյուղերի երեխաների այցելեությունները` Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր: Նպատակը` երիտասարդ սերնդի մեջ սերմանել հայրենասիրություն, ծանոթացնել թանգարանին և Սարդարապատի հերոսամարտին նվիրված ցուցանմուշներին և նյութերին: Այս անգամ մասնակցում էին Արարատի, Շիրակի, Կոտայքի և Լոռու մարզերի միջին և բարձր դասարանների թվով 200–ից ավելի աշակերտներ:
Միջոցառմանը ներկա էին` ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, Աժ փոխնախագահ Հ. Նաղդալյանը, Սարդարապատ հուշահամալիր թանգարանի տնօրեն Կ. Արիստակեսյանը ՀՀԿ կանանց խորհրդի անդամներ հյուրեր:
ՀՀԿ կանանց խորհուրդը, խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ ` Հ. Նաղդալյանի գլխավորությամբ իրենց խորին շնորհակալությունն են հայտնում Սարդարապատ թանգարանի տնօրեն` Կ. Արիստակեսյանին և աշխատակազմին, ինչպես նաև Արարատի, Շիրակի, Կոտայքի և Լոռու մարզային կազմակերպություններին համագործակցության համար:

← Վերադառնալ ցուցակին