Լուրեր

Տիգրան Սարգսյանն ԱՄՀ մշտական ներկայացուցչի հետ քննարկել է երկկողմ փոխգործակցությունը

04.06.2013

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան գրասենյակի նորանշանակ մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսին, ով այդ պաշտոնում փոխարինում է առաքելությունն ավարտած Գիերմո Տոլոսային: Կառավարության ղեկավարը շնորհավորել է Թերեզա Դաբան Սանչեսին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Վարչապետը հույս է հայտնել, որ տիկին Սանչեսը կհաջողի իր առաջիկա գործունեության մեջ և կնպաստի ԱՄՀ-ի հետ փոխգործակցության զարգացմանը, ամրապնդմանը և համատեղ նոր ծրագրերի իրականացմանը:
Այնուհետև, զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

← Վերադառնալ ցուցակին