Լուրեր
ՀՀԿ «Գյումրի-2» Շրջանային կազմակերպության երիտասարդական խորհուրդը կազմակերպել էր աշակերտների նկարների ցուցահանդես
03.06.2013
Մայիսի 31-ին տեղի ունեցավ I-IV դասարանի աշակերտների նկարների ցուցահանդես, որը կազմակերպել էին ՀՀԿ «Գյումրի-2» Շրջանային կազմակերպության երիտասարդական խորհուրդը՝ ՀՀԿ Շիրակի մարզային խորհրդի աջակցությամբ:
Ցուցահանդեսին ներկա էին մոտ 400 մարդ և ներկայացված էին 1000-ից ավել նկար:
Ցուցահանդեսին ներկա էր ԱԺ պատգամավոր, ՀՀԿ «Գյումրի-2» Շրջանային կազմակերպության խորհրդի նախագահ Սուքիաս Ավետիսյանը: