Լուրեր

Քաղաքապետի անունից՝ նվերներ նորածիններին

01.06.2013

 Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ Երևանի ծննդատներ են այցելել Երևանի քաղաքապետարանի՝ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետն ու առողջապահության վարչության պետի տեղակալը և քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից նվերներ հանձնելով՝ շնորհավորել այսօր մայրացած կանանց ու նորածիններին։
Քաղաքապետի անունից շնորհավորելով մայրիկներին և նրանց ընտանիքներին՝ Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի տեղակալ Օլգա Վարդանյանը նշել է, որ տոնական օրերը լրացուցիչ ևս մեկ առիթ են փաստելու քաղաքապետարանի և անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական հոգածությունը հայ մայրերի ու երեխաների նկատմամբ։

← Վերադառնալ ցուցակին