Լուրեր
ԵԽԽՎ պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
01.06.2013
Հունիսի 1-ին ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը, փոխնախագահ Ռընե Ռուքեն եւ վեհաժողովի պատվիրակները ԵԽԽՎ պատվավոր անդամ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նրանք ծաղկեպսակ դրեցին 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ լռությամբ հարգեցին մեկ ու կես միլիոն զոհերի հիշատակը:
Հյուրերը եղան նաեւ Հայղոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացան ցեղասպանությունը վավերացնող փաստաթղթերին: