Լուրեր

Ազատության հրապարակում մեկնարկել են տոնական միջոցառումները

01.06.2013

 Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա միջոցառումների շրջանակում, ավանդույթի համաձայն, Ազատության հրապարակն այս անգամ ևս վերածվել է կավճանկարչության մրցահարթակի: Մանուկների ձեռքով պատկերվող կավճանկարների ստեղծման աշխատանքներին հետևել է նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Փոքրիկների տոնն առավել հագեցած դարձնելու նպատակով, կավճանկարչությանը զուգահեռ, մանկական սիրված համույթների մասնակցությամբ, հրապարակում կազմակերպվել էր նաև տոնական համերգային ծրագիր: Քաղաքապետը շրջել է հրապարակում, ծանոթացել փոքրիկների աշխատանքին, զրուցել նրանց ծնողների հետ և երեխաներին մաղթել անհոգ ու երջանիկ մանկություն:
Տոնական միջոցառումների շրջանակում մինչև երեկոյան 20:00-ն Ազատության հրապարակում նախատեսված է նաև վիկտորինաների և ուրախ խաղերի անցկացում, որոնց համատեքստում փոքրիկներին սպասվում են նաև հաճելի անակնկալներ:

← Վերադառնալ ցուցակին