Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԽԽՎ փոխնախագահ Ռընե Ռուքեին

31.05.2013

Մայիսի 31-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար, Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ռընե Ռուքեին:

Զրուցակիցները բարձ գնահատեցին բոլոր ուղղություններով կայուն զարգացող հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները: Նշվեց, որ փոխգործակցության զարգացման համար կարեւոր գործոն են հանդիսանում քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունը, ինչպես նաեւ միջխորհրդարանական ամուր հարաբերությունները, երկու ժողովուրդների միջեւ պատմամշակութային դարավոր կապերը: Կողմերի համոզմամբ` Ֆրանսիայի Սենատի եւ Հայաստանի Ազգային ժողովի միջեւ կապերը միշտ եղել են ակտիվ եւ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման հարցում նրանք կարեւորեցին բարեկամության խմբերի դերը: Երկուստեք կարեւոր համարվեց համագործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս: 

← Վերադառնալ ցուցակին