Լուրեր

Մայիսի 28-ը՝ Հանրապետության տոն

28.05.2013

Մայիսի 28-ին՝ Հանրապետության տոնի եւ Սարդարապատի հերոսամարտի 95-ամյակի առթիվ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Ն-Ս-Օ- Տ-Տ- Գարեգին Երկրորդը, Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ, հոգեւոր դասի ներկայացուցիչներ, պաշտոնատար անձինք այցելեցին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր։

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորանքի եւ բարեմաղթանքի խոսք ասաց։

Հնչեց ՀՀ հիմնը, որից հետո ՀՀ ԶՈՒ տարբեր զորամիավորումների մարտիկները տոնական քայլերթ կատարեցին։

ՀՀ Նախագահը եւ հանրապետության բարձրագույն ղեկավարության անդամները ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին 1918 թվականի մայիսի 21-ից 29-ը տեղի ունեցած ճակատամարտում զոհված հայ հերոսամարտիկների հուշակոթողին, լռությամբ ու խոնարհումով հարգեցին մայիսյան հաղթանակները կերտած հայորդիների հիշատակը։  

← Վերադառնալ ցուցակին