Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացված ասմունքի հանրապետական մանկապատանեկան 6-րդ մրցույթ-փառատոնն ավարտվեց

27.05.2013

Մայիսի 27-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող ասմունքի հանրապետական մանկապատանեկան 6-րդ մրցույթ-փառատոնի գալա համերգը: Այս անգամ փառատոնը նվիրված էր մեծանուն բանաստեղծներ Պարույր Սեւակին եւ Համո Սահյանին:

Նշենք, որ 6 տարի առաջ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ իր հաղթարշավը սկսեց ասմունքի հանրապետական փառատոնը: Այն միտված էր դպրոցահասակ երեխաների շրջանում վերականգնելու սերը դեպի հայ գրականությունն ու պոեզիան: Եթե ասմունքի փառատոնը սկսվել էր 3000 երեխայի մասնակցությամբ, ապա նրանց թիվն այսօր հասել է 180.000-ի: Հաջողություններն այսքանով չեն սահմանափակվել. ընդլայնվել է նաեւ փառատոնի աշխարհագրությունը? ներառելով Արցախն ու Ջավախքը: 6 տարի շարունակ ԱԺ նախագահը, չնայած աշխատանքային ծանրաբեռնված գրաֆիկին, մշտապես հետեւել է ընթացքին:

Փառատոնի եզրափակիչ փուլ են անցել 32 լավագույնները: Երեխաների ասմունքն ու երգը ներկաներին պարգեւեցին առանձնահատուկ տոն: «Այս ամենը թիմային աշխատանքի արդյունք է, հետեւաբար այսօր բոլորս էլ հաղթել ենք»,- նշեց Աժ նախագահը եւ հավելեց, որ այս երեխաներից յուրաքանչյուրը մեր երկրի հպարտությունն է:

Փառատոնին մասնակից լավագույններն արժանացան նաեւ գրան պրի մրցանակների: Երջանիկ հաղթողները լուսանկարվեցին Աժ նախագահի հետ: Իսկ բոլոր նրանք, ովքեր չկանգնեցին պատվո հարթակին, նշեցին, որ անպայման մասնակցելու են ասմունքի հանրապետական փառատոնի 7րդ մրցույթ-փառատոնին: 

← Վերադառնալ ցուցակին