Լուրեր

Այցելություն հենակետեր

26.05.2013

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը մայիսի 26-ին այցելեց Վայոց Ձորի Արենի եւ Խաչիկ համայնքների սահմանապահ հենակետեր։

Նպատակն էր տեղում ծանոթանալ դիրքերում ծառայություն անցնող զինվորների առօրյային, նրանց մարտական պատրաստվածությանը։

Հանձնաժողովի նախագահը «Հանրապետության» տոնի կապակցությամբ շնորհավորեց սահմանապահներին, մաղթելով խաղաղ երկինք, անվտանգ ծառայություն։

Յուրաքանչյուր զինվոր ստացավ նվեր։

«Հայ սահմանապահները զգոն ու մշտարթուն են, եւ լավ են գիտակցում, որ մեր հայրենիքի անվտանգության ու անձեռնմխելիության առաջին պահապաններն են,- նշեց Կորյուն Նահապետյանն ու հավելեց, որ մեր երկրի սահմաններն ամուր ձեռքերում են»։

Մարտական հերթափոխում կանգնած զինվորներն ու սպաները վստահեցրին, որ օրվա ցանկացած պահի պատրաստ են դիմագրավելու եւ հակահարված հասցնելու հակառակորդին։ 

← Վերադառնալ ցուցակին