Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Յուրի Սուվարյանին ծննդյան 70-ամյակի առթիվ
25.05.2013
Հարգելի պարոն Սուվարյան,
ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 70-ամյակի առթիվ:
Ձեզ ճանաչում են որպես պրոֆեսիոնալի ու գիտնականի, ով ծանրակշիռ ներդրում ունի մեր երկրի տնտեսագիտական մտքի ու կրթական համակարգի զարգացման գործում եւ այսօր էլ շարունակում է նույն եռանդով մասնակցել մասնագետների նոր սերունդների պատրաստմանն ու դաստիարակմանը:
Ձեր բեղմնավոր գիտամանկավարժական գործունեության եւ մասնագիտությանը նվիրվածության շնորհիվ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը տարիներ շարունակ եղել ու մնում է տնտեսագիտական առաջատար գիտակրթական կենտրոն, որի բարձրակարգ կադրերը մշտապես իրենց տեղն են գտնում տարբեր բնագավառներում Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս:
Համոզված եմ, որ Ձեր փորձը, եռանդը, պրոֆեսիոնալիզմը դեռ երկար տարիներ կծառայեցնեք մեր երկրի շահերին, ՀՊՏՀ հզորացմանն ու նվաճումների բազմապատկմանը:
Եւս մեկ անգամ շնորհավորելով Ձեզ ծննդյան հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ առողջություն, շարունակական եռանդ ու նորանոր ձեռքբերումներ Ձեր գործունեության մեջ: