Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց «Հետքերով որբերի հայոց» լուսանկարների ցուցահանդեսի բացմանը

25.05.2013

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մայիսի 25-ին մասնակցեց Հայաստանի ազգային պատկերասրահում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան, Մերձավոր Արեւելքի հիմնադրամի եւ «Նարեկացի» արվեստի միության կազմակերպած՝ «Հետքերով որբերի հայոց» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացմանը, որին ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, քաղաքական եւ մշակույթի գործիչներ։

Ցուցացահանդեսում ներկայացվել է ԱՄՆ-ում գործող Ռոքֆելերի արխիվային կենտրոնի հայոց պատմությանը վերաբերող՝ 1915թվականին Օսմանյան կայսրությունում ցեղասպանված հայերի լուսանկարների հավաքածուն։

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր խոսքում կարեւորելով նման ցուցահանդեսների կազմակերպումը, նշեց, որ չդապապարտելով Հայոց ցեղասպանությունը՝ վտանգ է առաջանում նոր ցեղասպանությունների։

ԱԺ նախագահը լրագրողների հետ զրույցում իր տպավորությունները կիսելով՝ հույս հայտնեց, որ Միացյալ Նահանգներն ի վերջո կճանաչի եւ կդատապարտի Հայոց ցեղասպանությունը։  

← Վերադառնալ ցուցակին