Լուրեր

Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին Հաղթանակի օրվա առթիվ

13.05.2013

 ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին` Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 68-րդ տարեդարձի առթիվ, որում ասված է.
«Հարգելի Տիգրան Սուրենի,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 68-ամյակի կապակցությամբ:
Այսօր մենք գլուխ ենք խոնարհում ֆաշիստական զավթիչների դեմ խիզախորեն մարտնչած մեր պապերի և հայրերի հիշատակի առջև, ովքեր անձնուրաց կերպով պայքարում էին թշնամու դեմ:
Վստահ եմ, որ մեր ժողովուրդների եղբայրությունը, որն անցել է պատերազմական փորձությունների միջով, այսուհետ ևս կշարունակի նպաստել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդմանը:
Հայաստանում բնակվող Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին մաղթում եմ առողջություն և երջանկություն, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

← Վերադառնալ ցուցակին