Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահն այցելեց Եռաբլուր
08.05.2013

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրման ու Երկրապահի օրվա առթիվ այցելեց Եռաբլուր պանթեոն: Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահի, ազատամարտիկների, պատգամավորների ուղեկցությամբ խորհրդարանի ղեկավարը ծաղիկներ դրեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի շիրիմներին, ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշակոթողին: Աժ նախագահը Եռաբլուրում մասնակցեց նաեւ մայիսյան եռատոնի առթիվ ԵԿՄ-ի կազմակերպած միջոցառմանը: