Լուրեր
Ըստ նախնական տվյալների՝ ավագանու ընտրություններում ՀՀԿ-ը ստացել է ձայների գերակշռող մասը
06.05.2013
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է 464 տեղամասերի արդյունքները, համաձայն որի ստացվել է հետևյալ պատկերը.
«Առաքելություն»- 2 հազար 692 (0,64 տոկոս)
«Բարգավաճ Հայաստան» - 97 հազար 189 ձայն (23,07 տոկոս)
«Բարեւ, Երեւան» - 35 հազար 732 քվե (8,48 տոկոս)
«Հայ ազգային կոնգրես»- 18 հազար 499 ձայն (4,39 տոկոս)
Հայ հեղափոխական դաշնակցություն- 15 հազար 999 (3,8 տոկոս)
Հայաստանի Հանրապետական կուսակցություն- 235 հազար 512 ձայն կամ 55,89 տոկոսը
«Օրինաց երկիր»- 15 հազար 733 (3,73 տոկոս)
ԿԸՀ նախնական տվյալներով, հաղթանակ է տարել Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որի համամասնական ընտրացուցակը գլխավորում էր գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: ՀՀԿ-ն ստացել է 235 հազար 512 ձայն կամ 55,89 տոկոսը: