Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Իմպերիալ Պալաս հյուրանոցի բացմանը

01.05.2013

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է <<Իմպերիալ Պալաս>> հյուրանոցի բացմանը։ Բարձրակարգ ծառայություններ մատուցող 4 աստղանի դասակարգման հյուրանոցը 78 համար ունի։
Երևանի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը, մասնագիտացմանը զուգընթաց բարձրացող Երևանի զբոսաշրջային գրավչությունն այսօր Երևան է բերում զբոսաշրջիկների՝ ոչ միայն հայկական գաղթօջախներից, այլ նաև հայերով քիչ բնակեցված արտերկրյա քաղաքներից։
<<Իմպերիալ Պալաս>> հյուրանոցի տնօրինության համոզմամբ, Երևանում զբոսաշրջության զարգացման ներկա տեմպերը հիմնականում միջին և բարձր դասակարգման հյուրանոցների պահանջարկ են ձևավորել, ինչի լրացմանն էլ միտված է ծառայելու նորաբաց հյուրանոցը։

← Վերադառնալ ցուցակին