Լուրեր

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահանյանը հանդիպեց Երիտասարդական խորհրդարանի անդամների հետ

26.04.2013

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահանյանն ապրիլի 26-ին հանդիպեց Երիտասարդական խորհրդարանի հանձնաժողովների նախագահների եւ խումբ-խմբակցությունների ղեկավարների հետ: ԱԺ նախագահը հետաքրքրվեց ԵԽ աշխատանքների ընթացքով, քննարկվեցին առկա խնդրները, գործունեության արդյունավետության բարձրացման հնարավորությունները: Հովիկ Աբրահամյանը երիտասարդ խորհրդարանականներին հորդորեց լինել ավելի նախաձեռնող ու նպատակասլաց, ցուցաբերել հետեւողականություն: Նա կարեւորեց ԱԺ համապատասխան հանձնաժողովների եւ մյուս կառույցների հետ Երիտասարդ խորհրդարանի ստորաբաժանումների ու անդամների համագործակցության ակտիվացումը, օրենսդրական նախաձեռնությունների համատեղ քննարկումները: «Ձեզ տրված են լայն հնարավորություններ, մենք խորհրդարանում բաց ենք համագործակցության համար, եւ ձեր նախաձեռնողականությունից է նաեւ մեծապես կախված, թե ինչ արդյունավետությամբ կօգտագործեք ընձեռնվածը, որքանով նպատակային կօգտվեք փորձառության այս յուրահատուկ կառույցից»,-նշեց Ազգային ժողովի նախագահը:

Հովիկ Աբրահամյանը պատասխանեց նաեւ ԵԽ անդամներին հետաքրքրող հարցերին, մի շարք առաջարկներ արժանացան համատեղ քննարկման: Մասնավորապես՝ խորհրդարանի ղեկավարը կարեւորեց ԵԽ համագործակցությունը նաեւ արտերկրի համանման կառույցների հետ, ընդգծվեց խորհրդարանից դուրս տարվող նպատակային աշխատանքի անհրաժեշտությունը: ԱԺ նախագահը նաեւ ամենայնս աջակցելու պատրաստակամություն հայտնեց «Երիտասարդական խորհրդարան» պուրակ հիմնելու ԵԽ անդամների առաջարկին: 

← Վերադառնալ ցուցակին