Լուրեր

Երևանի քաղաքապետարանի կողմից աջակցություն` ցեղասպանությունը վերապրած 15 երևանաբնականերին

24.04.2013

 Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչությունն այցելություններ է կազմակերպել ցեղասպանությունը վերապրած բոլոր երևանաբնակներին: <<Այսօր մայրաքաղաքում ցեղասպանությունը վերապրած 15 քաղաքացի է ապրում: Քաղաքապետի կողմից նրանց նկատմամբ ուշադրությունը մշտական բնույթ է կրում: Ապրիլի 24-ին ընդառաջ, վարչության կողմից ցեղասպանությունը վերապրածներին այցելություններն ու օժանդակությունը ավանդական է դարձել: Տարվա ընթացքում, իհարկե, այլ առիթներով էլ են լինում հանդիպումներ, հնարավորության սահմաններում նաև աջակցություն է ցուցաբերվում>>,- նշել է սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն, ավելացնելով, որ աջակցության ծրագրերը կրելու են շարունակական բնույթ:
Շնորհակալություն հայտնելով ցուցաբերվող մշտական ուշադրության համար՝ վերապրածները նշել են, որ իրենք միշտ զգում են քաղաքապետարանի հոգածությունն ու աջակցությունը:

← Վերադառնալ ցուցակին