Լուրեր

Ռազմահայրենասիրական և սպորտային ոլորտը ներկայացնող ՀԿ-ը սատարելու է Տարոն Մարգարյանին

18.04.2013

 Ռազմահայրենասիրական և սպորտային ոլորտը ներկայացնող հասարակական կազմակերպությունները ս.թ. մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում սատարելու են Հայաստանի Հանրապետական Կուսակցության կողմից առաջադրված Երևանի ավագանու անդամության թեկնածու, Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածությունը:
Այս մասին հայտարարել են ապրիլի 18-ին կայացած Հայաստանի Հանրապետական Կուսակցության կենտրոնական ընտրական շտաբի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ:
Հանդիպման մասնակիցները անդրադարձել են ռազմահայրենասիրական դաստիարակությանն ուղղված միջոցառումների անցկացմանը, առողջ ապրելակեպի և սպորտային միջոցառումների կազմակերպմանը, ինչպես նաև այլ խնդիրների, որոնք կդիտարկվեն Երևանի ավագանու անդամության թեկնածու, Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի `ապրիլի 30–ին նախատեսված հանդիպման ժամանակ:

← Վերադառնալ ցուցակին