Լուրեր
Ռազմահայրենասիրական և սպորտային ոլորտը ներկայացնող ՀԿ-ը սատարելու է Տարոն Մարգարյանին
18.04.2013
							 Ռազմահայրենասիրական և սպորտային ոլորտը ներկայացնող հասարակական կազմակերպությունները ս.թ. մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում սատարելու են Հայաստանի Հանրապետական Կուսակցության կողմից առաջադրված Երևանի ավագանու անդամության թեկնածու, Երևանի գործող  քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածությունը: 
Այս մասին հայտարարել են ապրիլի 18-ին կայացած Հայաստանի Հանրապետական Կուսակցության  կենտրոնական ընտրական շտաբի ներկայացուցիչների  հետ կայացած հանդիպման ժամանակ:
Հանդիպման մասնակիցները անդրադարձել են  ռազմահայրենասիրական դաստիարակությանն ուղղված միջոցառումների անցկացմանը, առողջ ապրելակեպի և սպորտային միջոցառումների կազմակերպմանը, ինչպես նաև այլ խնդիրների, որոնք կդիտարկվեն  Երևանի ավագանու անդամության թեկնածու, Երևանի գործող  քաղաքապետ Տարոն Մարգարյանի `ապրիլի 30–ին նախատեսված հանդիպման ժամանակ:
