Լուրեր
Տեղի է ունեցել Երևանի ավագանու արտահերթ նիստ
17.04.2013

Երևանի ավագանու ապրիլի 17-ին գումարված արտահերթ նիստում, նախքան օրակարգի հարցերին անցնելը, ավագանու անդամ Աստղիկ Գևորգյանը Երևանի ավագանու բոլոր անդամների անունից շնորհավորել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ:
Այնուհետև միաձայն կողմ քվեարկությամբ ավագանին հավանություն է տվել Երևանի համայնքային սեփականություն համարվող բնակարաններն անհատույց օտարելու մասին, ինչպես նաև հողամասերի փոխանակության մասին որոշումների նախագծերին:
Ավագանին հավանություն է տվել նաև Հայաստանի վաստակավոր շինարար Բաղդասար Արզումանյանի և Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Էդվարդ Արևշատյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու մասին որոշումների նախագծերին: