Լուրեր

Հայաստանի ազգային փոքրամասնությունների ՀԿ-ը սատարելու է Տարոն Մարգարյանին

17.04.2013

Ապրիլի 17-ին կայացել է Հայաստանի ազգային փոքրամասնությունները ներկայացնող հասարակական կազմակերպությունների ղեկավարների և անդամների հանդիպումը մայիսի 5 -ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում Հայաստանի Հանրապետական Կուսակցության կենտրոնական ընտրական շտաբի ներկայացուցիչներ Արտակ Դավթյանի, Մկրտիչ Մինասյանի և Արտակ Զաքարյանի հետ:
Հանդիպման սկզբում Հայաստանի ազգային փոքրամասնությունները ներկայացնող հասարակական կազմակերպությունների անդամները նախ նշել են, որ հաշվի առնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ժամանակահատվածում մայրաքաղաքում արձանագրված ձեռքբերումները մասնավորապես կանաչապատման, փողոցների ու բակերի բարեկարգման և այլ ուղղություններով, մայիսի 5 ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում սատարելու են Հայաստանի Հանրապետական Կուսակցության կողմից առաջադրված Երևանի ավագանու անդամության թեկնածու, Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածությունը:
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ընդգծել են, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ ունեցած հանդիպումները միշտ անցել են ջերմ ու փոխադարձ հարգանքի մթնոլորտում, իսկ առաջ քաշված հարցերը որպես կանոն գտել են գործնական լուծումներ:
Այնուհետև ներկաները անդրադարձել են իրենց համայնքներին հուզող հարցերին`մասնավորապես մայրենի լեզուներով պարբերականների տպագրման կամ ֆինանսավորման ավելացման, ռադիո հաղորդումների հեռարձակման հետ կապված : Որպես նաև Երևանի բնակիչներ, բարձրացվել են նաև տրանսպորտի ոլորտի բարելավման ,ինչպես նաև կոմունալ-կենցաղային բնույթի խնդիրներ: Երևանի ավագանու ընտրություններում Հայաստանի Հանրապետական Կուսակցության կենտրոնական ընտրական շտաբի ներկայացուցիչները գրառել են հանդիպման ընթացքում տեղ գտած հարցերը, նախանշել լուծման տարբերակները և խոստացել դրանք փոխանցել Երևանի ավագանու անդամության թեկնածու, Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Բարձրացված խնդիրները ևս մեկ անգամ կքննարկվեն Երևանի ավագանու անդամության թեկնածու, Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի `ապրիլի 30 –ին ազգային փոքրամասնությունների հետ նախատեսված հանդիպման ժամանակ:

 

← Վերադառնալ ցուցակին