Լուրեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացմանը

15.04.2013

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Աջափնյակ վարչական շրջանում մասնակցել է Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացմանը:
Հուշարձանը տեղադրվել է Հալաբյան փողոցի 24 հասցեում գտնվող շենքի հարևանությամբ:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել նաև ԵԿՄ վարչության Աջափնյակի տարածքային բաժանմունքի անդամներ, զոհված ազատամարտիկների հարազատներ:
Կատարվել է օրհնության կարգ: Հուշարձանի հարակից տարածքն ամբողջությամբ բարեկարգվել է:

← Վերադառնալ ցուցակին