Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Ղազախստանի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի փոխնախագահին
10.04.2013

Ապրիլի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ղազախստանի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Կաբիբուլլա Ջակուպովին:
Հանդիպման ընթաքցում քննարկվեցին երկու երկրների հարաբերությունների զարգացմանը առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք կարեւորվեց միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, համագործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում, տնտեսական գործակցության զարգացումը: