Լուրեր

Տիգրան Սարգսյանն ընդունել է Սերգեյ Կիրիենկոյին

09.04.2013

 Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն ընդունել է ՌԴ «Ռոսատոմ» ատոմային էներգիայի հարցերով պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյին:
Զրուցակիցներն անդրադարձել են տարբեր ոլորտներում հայ-ռուսական տնտեսական համագործակցության օրակարգային հարցերին և առաջիկա ծրագրերին: Այդ համատեքստում, կարևորվել է հատկապես էներգետիկայի ոլորտում, այդ թվում՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) նոր էներգաբլոկի կառուցման ուղղությամբ փոխգործակցության զարգացումը:

← Վերադառնալ ցուցակին