Լուրեր
Շնորհավորանքներ ու վարդեր՝ Հյուսիսային պողտայում
07.04.2013

Հյուսիսային պողոտա - Աբովյան փողոց հատվածում ևս Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից անցորդ բոլոր կանանց ու աղջիկներին շնորհավորական բացիկով վարդեր են նվիրվել:
Հատուկ տոնի առիթով պատրաստված խորհրդանշական զամբյուղից մատուցվող վարդերը որքան անակնկալ, նույնքան ոգևորիչ են եղել հատկապես մայրաքաղաքում հյուրընկալվող օտարերկրացի ու սփյուռքահայ կանանց համար:
Այստեղ էլ օրվա խորհուրդը ամբողջացրել է կենդանի երաժշտությունը: