Լուրեր

ՀՀԿ կանանց խորհուրդի անդամներն այցելել են ծննդատներ

06.04.2013

 Այսօր կանանց միամսյակի ծրագրի շրջանակներում մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ ՀՀԿ տարածքային կազմակերպությունների կանանց խորհրդների ներկայացուցիչները կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ղեկավարությամբ կազմակերպել էին ավանդական այցելություններ ծննդատներ ՝ շնորհավորելով մայրերին, անհոգ մանկություն մաղթելով փոքիկնեին և նրանց համար փոքրիկ նվերներ հանձնելով: Հաճելի էր տեսնել,որ այս օրերին մեր երկրի տարբեր քաղաքների 64 ծննդատներում 520-ից ավել փոքրիկներ են ծնվել ,որը ավել է նախորդ տարվա ցուցանիշից ,որ բոլորը շրջապատված են բժշկական անձնակազմի հոգատարությամբ և ուշադրությամբ: Շնորհավորում ենք Հայաստանի բոլոր կանանց և մայրերին այս գեղեցիկ տոնի առիթով և մաղթում երջանկություն;

← Վերադառնալ ցուցակին