Լուրեր
Երևանի մետրոպոլիտենի տնօրենին հայտարարվել է խիստ նկատողություն
03.04.2013
							 Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի ղեկավարությունը, առանց համապատասխան շինարարական փաստաթղթերի առկայության, մետրոյի Երիտասարդական կայարանի գետնանցումում ապօրինի կերպով տեղադրել է շուրջ 60 մետր երկարությամբ կրպակաշար, որը նաև անհարմարություն է առաջացրել ուղևորների անցուդարձի համար: 
Մետրոպոլիտենի կայարանի տարածքում առանց համապատասխան շինթույլտվության ինքնակամ կառուցապատում իրականացնելու պատճառով մետրոպոլիտենի տնօրենին հայտարարվել է խիստ նկատողություն
