Լուրեր
Հանդիպում Ազգային ժողովում
02.04.2013
Ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԳԴՀ Հեսսեն երկրամասի Բերգշտրասսեի նահանգապետ Մաթիաս Վիլկեսին եւ Հեսսենի երկրամասում ՀՀ պատվո հյուպատոս Բրայան Սթիվեն Ֆերային:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-գերմանական կապերի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Կարեւորվեց համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ, կոնկրետ ծրագրերի իրականացումը բնապահպանության, գյուղատնտեսության, կրթության, մշակույթի եւ այլ ոլորտներում:
Հյուրերը նշեցին, որ ապրիլի 3-ին մեկնելու են ԼՂՀ, հանդիպումներ են ունենալու իշխանությունների հետ, որպեսզի մոտիկից ծանոթանան եւ ճիշտ պատկերացում կազմեն իրավիճակի շուրջ, քանի որ ոչ միայն Գերմանիայում, այլեւ Արեւմտյան Եվրոպայում Արցախի մասին տեղեկատվության պակաս է զգացվում:
Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: