Լուրեր
Ես ձեզնից մեկն եմ. Տարոն Մարգարյան
02.04.2013
							 Այսօր ՀՀԿ  հիմնադրման 23-ամյակի  կապակցությամբ  ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ շուրջ 200 երիտասարդների անդամագրումը ՀՀԿ-ին: Միջոցառմանը ներկա էին  ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ Երկտասարդական կազմակերպության  նախագահ Կարեն Ավագյանը: 
«Երիտասարդության հիմնախնդիրները մշտապես եղել են ՀՀԿ ղեկավարության ուշադրության կենտրոնում: Ես նույնպես երիտասարդ եմ եւ ձեզնից մեկը: Մենք միասին շատ գործ ունենք անելու»,-նշեց Տարոն Մարգարյանը:
