Լուրեր

ՀՀԿ կանանց խորհրդի նախագահը շնորհավորել է կուսակցության 23-րդ տարեդարձը

02.04.2013

 Սիրելի Հանրապետականներ,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս մեր սիրելի կուսակցության 23-ամյա տարեդարձի կապակցությամբ: Կուսակցության ստեղծման պահից ի վեր մենք առաջնորդվել ենք հայրենասիրական գաղափարներով և չխուսափելով պատասխանատվությունից, միշտ լինելով ժողովրդի կողքին:
ՀՀԿ կանանց խորհուրդը խոնարհվում է ՀՀԿ ղեկավարներ Աշոտ Նավասարդյանի, Վազգեն Սարգսյանի և երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շիրիմների առջև, ովքեր կանգնած են եղել մեր պետականության կերտման ակունքներում:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս, մաղթելով ուժ ու եռանդ ի փառս մեր պետականության կերտման և ի բարօրություն մեր ժողովրդի:

← Վերադառնալ ցուցակին